Պայթյուն Ռիո 2016-ի բացման համար նախատեսված մարզադաշտում
Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտում, որտեղ օգոստոսի 5-ին տեղի է ունենալու ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 31-ի երեկոյան` բացման արարողության փորձի ընթացքում:
Մասնագետները ռոբոտ են ուղղարկել՝ զննելու կասկածելի տուփը, որը նման է եղել գործիքների տուփի: Երբ ռոբոտը դիպչել է տուփին, այն պայթել է: Պայթյունը վերահսկելի է եղել, եւ ոչ ոք չի վնասվել:
