Մի-8 ուղղաթիռը Սիրիայում խոցվել է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի կողմից վերահսկվող տարածքում
Ռուսաստանի ԶՈւ-ի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ Մի-8 ուղղաթիռը Սիրիայում խոցվել է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի կողմից վերահսկվող տարածքում, տեղեկացնում է TASS-ը: «Այսօր ահաբեկչական գործողություն է կատարվել, ինչի հետևանքով կործանվել է ռուսական ռազմական Մի-8 ուղղաթիռը, որ վերադառնում էր Հալեպ կատարած հումանիտար առաքելությունից. ուղղաթիռը պարեն և բժշկական միջոցներ էր հասցրել Հալեպի բնակիչներին: Ուղղաթիռիում գտնվել էին անձնակազմի երեք անդամները և Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման գործով ռուսական կենտրոնի երկու սպաներ»,- ասվում է հայտարարության մեջ:
