Չորս փաստաբան պատրաստ է ստանձնել Վարուժան Ավետիսյանի պաշտպանությունը
«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որը կապահովի խմբի անդամներին փաստաբաններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը: Նա տեղեկացնում է, որ հարազատները կարող են չանհանգստանալ փաստաբանական ծառայության համար վճարման խնդրով. աջակցությունը կտրամադրվի, ուղղակի պետք է լրացվեն որոշակի փաստաթղթեր, որոնց հիման վրա փաստաբանները կկարողանան ստանձնել իրենց վստահորդներին: Tert.am-ի հետ զրույցում Զառա Հովհաննիսյանը հայտնել է, որ 4 փաստաբան պատրաստ է ստանձնել Վարուժան Ավետիսյանի պաշտպանությունը, սակայն դեռ նրանց անունները չի հնչեցնում: «Դեռ հստակ չէ` ով կլինի, քանի դեռ հարազատները չեն ստորագրել փաստաթղթերը»,-ասել է իրավապաշտպանը:
