Թուրքիան՝ ԴԱԻՇ-ի թիրախում
ԴԱԻՇ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքիայի Հաթայ նահանգի տարածքը, հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Նահանգում պայթել է 17 հրթիռային արկ, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից: Գործակալության տվյալով` հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան: Հրթիռակոծությունից հետո Թուրքիայի ԶՈւ-ն պատասխան հարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին:
