Որտեղ են զինված խմբավորման անդամները և ինչ կարգավիճակում

15 օր շարունակ ողջ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը կարդում, խոսում, ապրում էր զինված խմբավորման գործողություններով: Որտե՞ղ և ի՞նչ իրավիճակում են գտնվում նրանք այժմ: ՊՊԾ գնդից առաջինը վիրավոր վիճակում դուրս բերվեց Թաթուլ Թամրազյանը: 26-ամյա երիտասարդը որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում ունի, դեռ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում: 9 օր անց արդեն՝ Հովհաննես Հարությունյանն ու Աշոտ Պետրոսյանը: 30-ամյա Հովհաննես Հարությունյանն աջ ազդրոսկրի ու աջ սրունքի հրազենային վիրավորում ունի, նրան վիրահատել էին, 2 օր անց տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), կալանավորված է: Մասնագիտությամբ նկարիչ 50-ամյա Աշոտ Պետրոսյանի երկու ոտքերն էին հրազենային վիրավորումից տուժել, նա նաև աջ ազդրոսկրի կոտրվածք ունի: Աշոտ Պետրոսյանը նույնպես գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», կալանավորված է: Պավել Մանուկյանն ու իր որդին՝ Արամ Մանուկյանը ՊՊԾ գնդից դուրս բերվեցին ևս վիրավոր վիճակում: Թեպետ պաշտոնապես հայտարարեցին, թե փոխհրաձգության պատճառով են հայր ու որդի վիրավորում ստացել, սակայն հետո տեղեկություններ տարածվեցին, որ Պավել Մանուկյանին վիրավոր ընկերոջը հանձնելու ժամանակ են վիրավորել, որդին էլ հորն օգնության է հասել և նույնպես վիրավորում ստացել: Պավել Մանուկյանը, ով գտնվում է հացադուլի մեջ, ստացել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք, Արամ Մանուկյանն էլ՝ ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Հայր ու որդի Մանուկյաններից ՊՊԾ գնդից դուրս բերելիս օգնել էին Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը, նրանց ձերբակալեցին, ապա կալանավորեցին` ներկայացնելով, թե խմբավորման երկու անդամները հանձնվել են: Խմբավորման այս 4 անդամներն էլ այս պահին մեղադրյալ են, կալանավորված ու գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ի դեպ, «հանձնվելիս», փաստաբանի խոսքերով, երկու պաշտպանյալն էլ՝ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը, բռնության են ենթարկվել: Էդվարդ Գրիգորյանն այն երիտասարդն է, որին ոչ մի հիվանդանոցում դեռ չեն գտել, նա հրազենային վիրավորում էր ստացել և տեղափոխվել նախնական տեղեկություններով Մասիվի հիվանդանոց: Էդվարդ Գրիգորյանի գտնվելու մասին մինչև այժմ էլ տեղեկություններ չկան, մամուլում չի գրվել: Նշենք, որ նրան դուրս էին բերել գնդից հուլիսի 29-ին: Հուլիսի 29-ին էլ ՊՊԾ գնդում վիրավորվել և Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվելԱրթուր Մելքոնյանը և Արմեն Լամբարյանը: Արթուր Մելքոնյանն ունի երկու ազդրի մանր բեկորային վնասվածքներ, որոնք վիրահատություններ չեն պահանջում, իսկ Արմեն Լամբարյանն ուներ ձախ ազդրի բեկորային հրազենային վնասվածք, փափուկ հյուսվածքների վնասումով, նրան վիրահատեցին: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը մի տեսանյութ ներկայացրեց, թե ինչպես է Արթուր Մելքոնյանը պատմում ՊՊԾ գնդի վրա իրենց գրոհը, Արթուր Մելքոնյանը պատմել է, որ չի իմացել, թե ուր է գնում, սակայն այս տեսանյութը տարբեր մեկնաբանությունների եւ կասկածների տեղիք տվեց: Արթուր Մելքոնյանը նույնպես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Հուլիսի 31-ին էլ 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվեց Սեդրակ Նազարյանը: Վերջինս կրծքավանդակի աջ կողմի թափածակող հրազենային վնասվածք է ստացել և վիրահատվել: Նրան դեռ չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:   Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Մխիթար Ավետիսյան, Թորոս Թորոսյան, Վարդան Գերավետյան, Գևորկ Իրիցյան, Արայիկ Խանդոյան, ով նույնպես վիրավորոմ ունի, Սերգեյ Կյուրեղյան, Արեգ Կյուրեղյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Էդգար Սողոմոնյան, Գևորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Տիգրան Սարգսյան.սրանք այն անձանց անուններն են, որոնք 15-օրյա պայքարից հետո վայր դրեցին զենքերը, սակայն նշելով, որ պայքարը չի ավարտվել. «Մեր միսիան այնտեղ ավարտվում է»: Նրանք ձերբակալված են, ԱԱԾ-ն նրանց որակում է ահաբեկիչներ, իսկ զինյալները իրենց համարում են ռազմագերիներ: iravunk.com

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Իրավունք». Անկեղծացել է, որ ինքը Փաշինյանի հանդեպ «գրեխ» չի շնչում «Իրավունք». Նավասարդ սրբազանի ընկեր Ստեփանը կամ հակառակը «Հրապարակ»․ Ինչու «Ուժեղ Հայաստանի» ցուցակում Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները չկան Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է․ «Հրապարակ» Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ» Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ» 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ» «Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am