«Ոստիկանները բռի են.նրանք միայն ծեծում են և ջարդում».Հակոբ Ավետիքյան.տեսանյութ
«Դասական մոտեցմամբ բոլոր օրինակները ցույց են տալիս, որ ամենավտանգավոր վիճակը ստեղծվում է այն ժամանակ, երբ կա բողոքող հասարակություն և ոստիկանություն, իսկ արանքում չկա ոչ միայն միջնորդ, այլ բուֆերային քաղաքական ներկայություն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնի գործողություններին:Պարոն Ավետիքյանի խոսքով՝ լրագրողներին չեն սիրում ոչ միայն ոստիկանները, այլ, ընդհանրապես, հասարակությունը, անվստահություն կա լրագրողների նկատմամբ՝ հավելելով,որ լրագրողների համար ամենավտանգավոր վիճակն այն ժամանակ է ստեղծվում, երբ կա բողոքող հասարակություն եւ ոստիկան, եւ արանքում չկա որեւէ միջնորդ: «Ոստիկանները բռի են, պրոֆեսիոնալ հատկանիշները շատ կասկածելի են՝ հակառակ թրեյնինգների, նրանց գործությունների զոհ են դառնում լրագրողները՝ ծեծելով, ջարդելով նրանց, առգրավվելով լրագրողական գործիքները»,-նշեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
