Կրեմլում հաստատել են ռուսական ուղղաթիռի խոցման արդյունքում զինվորականների մահվան մասին տեղեկությունները
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սիրիական Իդլիբում ռուսական Մի-8 ուղղաթիռի խոցման արդյունքում զինվորականներ են զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սիրիայում մեր ուղղաթիռն են գետնից խոցել: Դա հումանիտար օգնություն տեղափոխող ուղղաթիռն էր: Նրանք, ովքեր եղել են ուղղաթիռում, զոհվել են, զոհվել են հերոսաբար»,- հայտարարել է Պեսկովը: Պեսկովը նշել է, որ զոհվածների թվի մասին տեղեկություններ դեռևս չկան:
