Հանձնաժողովների անդամներին մնալու է հաշվել լցոնված ատելությունների քվեն…
Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ օրվա իշխանությունը Սպիտակի երկրաշարժի հիշատակի նախօրյակին` 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացրած սահմանադրական բարեփոխումներով` ավելի ստույգ նոր սահմանադրությամբ ազդարարեց իր վերարտադրությանը: Ապրիլի քառօրյա պատերազմը Արցախի սահմանին ցուցադրեց, որ կա միայն ոգի, իսկ մնացյալը ներկայացում է և շոու…: Հուլիսի վերջին դեպքերը Երևանում և մասնավորապես 29-ի գիշերը Խորենացու փողոցում և Սարի թաղում ցույց տվեցին, որ աթոռը պահելու համար ամեն մի ցնորք և դաժանություն ընդունելի է: Առաջիկայում կլինեն ՏԻՄ ընտրություններ, իսկ 2017թ. ԱԺ-ի ընտրություններ, որոնց նախօրյակին իշխանությունները և կամակատարները, պահածոյացված ընդիմադիրները դուրս կգան փողոց և գզիրի նման տնե-տուն ընկած կաղերսեն ձայներ, որպեսզի ընտրազանգվածին տանեն ընտրատեղամաս:Դժվար է ասել, թե ով, ինչպես կընտրի, բայց մի բան պարզ է, որ Խորենացու փողոցում և Սարի թաղում դաժանություններ ապրած մարդիկ և տեսնողները ընտրատեղամասում տուփերի մեջ լցոնելու են 2016թ. հուլիսի 29-ի գիշերվա ցավը և ատելությունը: Հանձնաժողովների անդամներին մնալու է հաշվել լցոնված ատելությունների քվեն…:Կարծում եմ Սարի թաղի բնակիչները առաջիկա ընտրություններում իրենց ձայնը լցոնելու են ապրածը հիշելով…: Սարի թաղի բնակչությունը իր ընտրությունը կատարեց…: Հայաստանի բուհերի արհեստակցականկազմակերպությունների ճյուղային հանրապետականմիության նախագահ Գառնիկ Վաղարշակյան
