«Պավել Մանուկյանը հրատապ վիրահատությունների կարիք ունի».փաստաբան.տեսանյութ
«Հուլիսի 17-ից սկսած՝ պաշտոնական մակարդակով բոլոր տիպի հայտարարությունները, որոնցում տղաներին անվանում են ահաբեկիչներ եւ փոխոստիկանապետի հայտարարությունը, թե մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում, արդեն իսկ դատավճիռ էր: Դա նշանակում է, որ պատկան մարմինները, չարաշահելով իրենց լիազորությունները, բացահայտորեն խախտեցին տղաների անմեղության կանխավարկածը: Սա հիմք է, որ առնվազն Հունան Պողոսյանի նկատմամբ գոնե ծառայողական քննություն սկսվեր»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝հավելելով,որ խմբի անդամների նկատմամբ դատարանը արդարություն ընդհանրապես չի ցուցաբերել : Ասուլիսին ներկա՝ Պավել Մանուկյանի և որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ իր պաշտպանին պետք է անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաեւ Պավել Մանուկյանին, ով երեկ է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց. «Գիտեք, որ Պավել Մանուկյանի նկատմամբ երեկվա դրությամբ դատարանը կիրառեց կալանավորում՝ որպես խափանման միջոց, իսկ որդու նկատմամբ ավելի վաղ էր կիրառել:Իմ պաշտպանյալները տեղաշարժման հնարավորություն չունեն, գամված են անկողնուն, իսկ Պավլիկ Մանուկյանը հրատապ վիրահատությունների կարիք ունի, որոնք առաջիկա օրերին պետք է կատարվեն»,- ընդգծեց փաստաբանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
