Գերմանացի դիվանագետը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդիպման է կանչել Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Քյոլնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի տեսուղերձի հեռարձակման արգելքի հետ կապված, հայտնում է Reuters-ը: Գերմանական դատարանն արգելել է Էրդողանի տեսաուղերձի հեռարձակումը` վախենալով, թե այն կարող է լարվածություն հրահրել Գերմանիայում:
