«217 հոդվածի 4-րդ մասով տղաներն ազատվում են պատասխանատվությունից». փաստաբան
«Երեկվա դրությամբ Պավել Մանուկյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոց կալանավորում, ու վերջինս տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, որտեղ մինչ այդ արդեն տեղափոխվել էր նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջինս սկզբնական շրջանում այնտեղ պահվում էր անմարդկային պայմաններում: Հետո տարբեր տեղեր դիմեցինք, ու պայմանները փոքր-ինչ բարելավվեցին, բերվեցին հիվանդանոցային մահճակալներ: Նրանց վիճակն այնպիսին է, որ տեղաշարժման որևէ հնարավորություն չունեն: Պավել Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք, որոնք առաջիկա օրերին պետք է սկսեն կատարվել: Արամ Մանուկյանը նույնպես ունի վիրահատության կարիք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանն: «ԱԱԾ երեկ հայտարարություն տարածեց՝ եթե դուք վայր դնեք և հանձնվեք,ապա ձեր նկատմամբ կկիրառվի ավելի մեղմ նորմեր:Ինչպես գիտենք առաջադրվել է մեղադրանք,որտեղ 217 հոդվածի 4-րդ մասով ասվում է,եթե կամովի վայր են դնում զենքերը և իրենց արարքում այլ հանցակազմ չկա, ապա ազատվում են պատասխանատվությունից»,-հայտնեց փաստաբանը՝ նշելով,որ պաշտպանական կողմը սպասում է, թե արդյո՞ք, իշխանությունը պահելու է իր խոստումը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
