Համաշխարհային լրատվամիջոցներ. փոքրիկ Հայաստանը ցնցվեց
15:18 Համաշխարհային լրատվամիջոցները արձագանքել են Երեւանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանություններին հանձնվելու որոշմանը: Բրիտանական BBC–ը գրում է, որ ՊՊԾ գնդի գրավումը և դրան հաջորդաած իրադարձությունները ցնցել են փոքրիկ Հայաստանը: Ինչպես գրում է. «մահակներով ու ձայնային եւ ծխանռնակներով զինված ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներ եղան»: Irish Times պարբերականը գրում է. «Պարոն Սեֆիլյանը ընդդիմության գլխավոր առաջնորդը չէ, բայց վերջին իրադարձությունները առաջ բերեցին հասարակական լայն դժգոհություն կոռուպցիայի, Հայաստանի քաղաքական վերնախավի հարստությունների ու անպատասխանատվության կապակցությամբ»: Associated Press գործակալությունն անդրադարձել է զոհերին՝ դիմակայության հետեւանքով սպանվել են երկու ոստիկաններ, երկու կողմից էլ վիրավորներ կան։ Գործակալությունը նշում է, որ «բռնության ամենասարսափելի դեպքերից մեկը կատարվել է ուրբաթ, երբ վիրավորվել է 75 մարդ»: Ըստ գործակալության, պատանդների ճգնաժամը եւ բռնությունները «ցնցել են այս փոքրիկ հետխորհրդային երկիրը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էր 110 զոհ տվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության բռնկման հետեւանքով»:
