Ես վերջապես գտա այն միակին, ում կուզեի տեսնել Բ26- ում. Լուսինե Բադալյան
15:13 Այն հայտնի դարձած իմ ինտերվյուում մի 3 օր առաջ ասել էի չէ՞, որ վստահ եմ, որ ես ու ինձ նմանները պարտվելու են այս անգամ: Սա կանխատեսելի էր ու սպասելի, բայց ամենայն անկեղծությամբ հայտարարում եմ, որ ես վերջապես գտա իմ հերոսներին ( ամաչում եմ, որ մինչ այդ իրենց մասին չեմ իմացել) Պավլիկյանները (Սասնա Ծռերը) դարձան իմ հերոսը և էս համատարած ծախու երևույթների ու գաղճ մթնոլորտում դուք դարձաք իմ հույսը , որ դեռ ամեն ինչ կորած չէ Ես վերջապես գտա այն միակին, ում կուզեի տեսնել Բ26- ում ( ափսոս, որ այսուհետև դա դառնում է անհնարին ) դա Վարուժանն Ավետիսյանն էր ( ամաչում եմ, որ մինչև հիմա չեմ ճանաչել) Ու շնորհակալություն նրանց, որ իրենց ազատության գնով մեր աչքերը բաց արեցին բազմաթիվ հարցերում ու շատերի նկատմամբ: Մաղթում եմ քաջ առողջություն ու համբերություն , մինչև “մարտիրոսները”( էլի նույն ինտերվյուից) մի օր ավելի դաժան սա կանեն ու կփոխեն ամեն ինչ, մենք էլ ձեր լավության տակից դուրս կգանք:
