Ցանկացած այլ ցույցի ժամանակ լրագրողներն ու օպերատորները նույն բախտին են արժանանալու. Ա. Մելիքյան
15:00 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին, նշեց, որ նման դեպքերում միշտ էլ լրագրողներին եւ լրատվամիջոցների աշխատակիցներին չեզոքացելու խնդիր է դրվել:«Այն վայրագությունները, որոնք իրականացվում են որեւէ հիմք ու նաեւ նպատակ չունեն: Եթե հիշեք, նախորդ տարվա հունիսի դեպքերը, կտեսնենք կոնկրետ մարդկանց, որոնք հրամաններ էին տալիս եւ նրանք, որոնք ջանասիրաբար կատարում էին այդ հրամանները, կամերաները վերցնում խփում էին ասֆալտին, որ ջարդեն, նրանց բոլորին գիտենք: 2015-ի հունիսի 23-ի դեպքերով 21 լրագրող ու օպերատոր տուժող է ճանաչվել եւ մեկ տարի անց որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա: Երբ սա նորմ է դառնում, ցանկացած այլ ցույցի ժամանակ լրագրողներն ու օպերատորները նույն բախտին են արժանանալու: Այս անգամ էլ ձեռագիրը նույնն էր»,-ասել է նա:
