«Թուրքը տասնինն անգամ խփել է, բան չի եղել,մի անգամ էլ թող հայը խփի».Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից
Hayeli.am հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց,որ երեկ շուրջ չորսից հինգ ժամ՝ Արայիկ Խանդոյանի կնոջ և ընկերոջ հետ փնտրել են նրան, և շատ ուշ ժամի կարողացել են իմանալ նրա գտնվելու վայրը: «Նրա հետ տեսակցելու համար տրամադրվել էր 5րոպե,սակայն այն ավելի երկար տևեց,քանի որ ողջ բուժանձնակազմն ու հսկող ոստիկանները Խանդոյանի հիվանդասենյակ էին մտել` կենդանի հերոսի ձեռքը սեղմելու և իրենց երախտիքը հայտնելու համար»,-նշեց փաստաբանը: Հարցին՝ ինչպիսի՞ն էր վերջինիս տրամադրությունը և առողջական վիճակը, պաշտպանը պատասխանեց. «Ուղղակի ասաց, որ փոխանցեմ՝ ինքը շատ է սիրում իր հայրենիքը և իր ժողովրդին:Սակայն պետք է նշեմ,որ Խանդոյանը բժշկական օգնությունից հրաժարվել է՝ ասելով թուրքը տասնինն անգամ խփել է, բան չի եղել, հիմա էլ չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի»,-հայտնեց պարոն Պապիկյանը: Լուսինե Միքաելյան
