6-12 և 5-8 տարի ազատազրկում՝ «Սասնա ծռերի» անդամներին`առաջադրված մեղադրանքների համար
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի , Արամ Մանուկյանի , Հովհաննես Հարությունյանի , Աշոտ Պետրոսյանի պաշտպանները Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեցին ,որ իրենց պաշտպանյալներին առաջադրվել է շենք շինություններ գրավելու և ապօրինի զենք զինամթերք կրելու մեղադրանքներ,որոնց համապատասխանաբեր նախատեսում են 6-12 և 5-8 տարի ազատազրկում: Խմբի 4 անդամներն էլ այժմ գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նրանց շահերը պաշտպանող փաստաբանները նշում են, որ իրենց պաշտպանյալներն առաջին օրերին ուղղակի անմարդկային պայմաններում էին գտնվում, և բազմաթիվ դիմում-բողոքներից հետո միայն մի փոքր բարելավվել է պայմանները: Փաստաբանները նաև բարձրաձայնում են մեկ այլ կարևոր խնդրի մասին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում չկան համապատասխան մասնագետներ: Նրանց խոսքով՝ միայն վերջին օրերին են Էրեբունի ԲԿ-ի բժիշկները սկսել շուրջօրյա հերթափոխ իրականացնել: Ինեսա Պետրոսյանը նշում է, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը շարունակում է հացադուլը: Ե՛վ Պավել Մանուկյանը, և՛ նրա որդին՝ Արամ Մանուկյանը ունեն վիրահատությունների կարիք: Այս ամենի հետ մեկտեղ փաստաբանները հայտնում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից ոչ մեկը ընկճված չէ:
