Պավել Մանուկյանը ունի հրատապ վիրահատությունների կարիք, որդին՝ ևս.պաշտպան
«Սասնա ծռեր» խմբի անդամներ՝ Պավել Մանուկյանի և նրա որդի Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարան,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայր և որդի Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Առանձնապես լուրջ սպասելիքներ չունեմ բողոքարկումից, սակայն դատարանի որոշումները մենք գնահատում ենք ոչ օրինական, քանի որ դատարանը իր որոշման պատճառաբանական մասում նշում է, որ իմ պաշտպանները կարող են խուսափել, խոչընդոտել գործի քննությանը կամ փախուստի դիմել,հայտնեց Ինեսսա Պետրոսյանը,ում գնահատմամբ, այս ամենն ակնհայտ անտրամաբանական է այն դեպքում, երբ Պավել Մանուկյանին երեկ պատգարակի վրա դատարան են տեղափոխել, ապա նույն կերպ հիվանդանոց, իսկ դատական նիստին մասնակցել են նաև բժիշկներ, որպեսզի նրա հետ որևէ բան տեղի չունենա և չկատարվի նման պայմաններում խոսել այն մասին, որ նա կարող է խուսափել, խոչընդոտել կամ փախուստի դիմել՝ աբսուրդ է: Կալանքի սանկցիայից հետո Պավել Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Պաշտպանի խոսքով՝ Պավել Մանուկյանը ունի հրատապ վիրահատությունների կարիք, որդին՝ ևս: Ինեսսա Պետրոսյանը պնդում է, որ իր պաշտպանյալները երկուսն էլ պետք է տեղափոխվեն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ կշարունակեն իրենց բուժումը, միևնույն ժամանակ պաշտպանը նշեց, որ Պավել Մանուկյանը ՊՊԾ-ը գնդից դուրս գալուց հետո գտնվում է հացադուլի մեջ:
