Մեսին գերազանցում է Պելեին եւ Մարադոնային.Հռոմի Պապ
«Իմ կարծիքով, Մեսին գերազանցում է Մարադոնային եւ Պելեին»,- Marca-ի փոխանցմամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համեմատել է արգենտինացիներ Դիեգո Մարադոնայի, Լիոնել Մեսիի եւ բրազիլացի Պելեի ֆուտբոլային որակները եւ նախապատվությունը տվել է Մեսիին: 79-ամյա Ֆրանցիսկոսը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Սան Լորենսո» ակումբի ամենահայտնի երկրպագուն է: 2008 թվականից նա այդ ակումբի երկրպագուների ակումբի պաշտոնական անդամ է: Այդ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1908 թվականին հոգեւորական Լորենսո Մասսային աջակցությամբ:
