Թուրքը 19 անգամ խփել է, էս մի հատն էլ թող հայը խփի. Միայնակ Գայլը հրաժարվել է բուժօգնությունից
««Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից: Նա ասաց. «Ինձ համար դա շատ փոքր բան է, թուրքը 19 անգամ խփել է, ինձ ոչ մի բան չի եղել, էս մի հատից էլ բան չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի:Արայիկ Խանդոյանը ոսկրային վնասվածք չունի»,- Հայելի ակումբում լրագրողներին ասաց Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) պաշտպանը` Արայիկ Պապիկյանը: «Նա ընկճված չէր, ընկճված չէին նաեւ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, իսկ երբ Արայիկից հարցրեցի, թե ինչ կուզենա` փոխանցեմ իր ընկերներին, ասաց` «Փոխանցեք, որ ես շատ եմ սիրում Հայաստանը եւ հայ ժողովրդին»,-մանրամասներ պատմեց պաշտպանը: Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, պաշտպանի խոսքով` այսօր, ենթադրաբար, կլինեն քննչական գործողություններ:
