Բելգիայում փախստականը դանակով հարձակվել է քահանայի վրա
РИА Новости-ն հայտնում է,որ Բելգիայում փախստականը դանակով հարձակվել է իրեն տուն թողած քահանայի վրա: Վերջինը ստացել է մի քանի վնասվածք և հոսպիտալացվել, հարձակվողը գտնվում է հետախուզման մեջ, անհայտ անձը խնդրել է 65-ամյա հոգևորականին թույլ տալ մուտք գործել իր տուն՝ լոգանք ընդունելու համար: Այն բանից հետո, երբ փախստականը դուրս է եկել լոգարանից՝ գումար է խնդրել, սակայն տանտերը նրան մերժել է: Դրանից հետո, հյուրը հարձակվել է քահանայի վրա և թաքնվել:
Վիրավորվածը հասցրել է շտապ օգնություն դիմել:
Ներկա պահին ոստիկանությունը քննում է հանցագործության հանգամանքները:
