«Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր են դնում իրենց զենքերը. ուղիղ միացում Խորենացի փողոցից
«Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր են դնում իրենց զենքերը: Իրենց հայտարարության մեջ խմբավորումը հայտարարել է, որ ժողովրդական ընդվզումը համարում են կատարված. «Կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, չենք թողնի որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ: Զգում ենք, որ հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին որոշումը ընդունել՝ դրական քայլ:Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի: Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը դանդաղ շարժվեց»:
