Մոնտաժի միջոցով տղայի նկարը համադրվել է տանիքին
Ուշադիր նայելով էս նկարին կտեսնենք տղայի մեջքի հատվածն ամբողջությամբ ՍՊԻՏԱԿ ԳԻԾ է անցնում: Սա նշան է մշակման ծրագրով աշխատելու: Այսինքն, մոնտաժի միջոցով տղայի նկարը համադրվել է տանիքին: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր հանդիպել են նման կադրի, որ մոնտաժված չէ և առկա է այդ սպիտակ գիծը, արձագանքեք: Ինձ, համենայնդեպս, նման տարբերակ չի հանդիպել: ————— Ընկերներիցս մեկը ևս մի ուշագրավ փաստ արձանագրեց, որին համաձայն եմ: Տանիքի և տղամարդու դեմքի լուսավորությունները չեն համապատասխանում՝ արևի ճառագայթները տարբեր անկյուններով են լուսավորում դրանք: Որպեսզի ավելի պարզ լինի սա՝ տեղադրում եմ ոստիկանության հղումը, որտեղ 4 նկար է՝ 3-րդ և 4-րդ նկարներն են կարևորները: http://www.police.am/news/view/d3107.html Տեսեք, 3-րդ նկարում տանիքի ծխնելույզի ստվերը դեպի աջ է ընկնում, այսինքն՝ արևը ձախից է: 4-րդ նկարում տղայի դեմքը արևից պետք է փայլեր, մասնագիտական լեզվով ասած՝ պետք է ՎԱՌԵՐ կադրը արևից: Դա այս դեպքում հակառակն է: ————————— ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ————————— Ամենակարևոր ՎՐԻՊԱԿԸ, որ նոր նկատեցի: Թերևս, սա ավելի պարզ կնկատեք տեսանյութի մեջ https://www.youtube.com/watch?v=wpzVISevC0o ՆԿԱՐ1. Եթե դեմքով կանգնենք շենքի այն ճակատին, որտեղ ԾԽՆԵԼՈՒՅԶՆԵՐՆ ԵՆ (այսինքն՝ նույն ՆԿԱՐ3-ի դիրում), ստացվում է, որ դիպուկահարը կրակ է արձակել դեպի աջ: ՆԿԱՐ4. Դիպուկահարի դիրքը ակնհայտորեն դեպի ձախ է: ————————— Սա արդեն տեղ չի թողնում հաստատելու համար, որ մոնտաժված է և ԿԵՂԾ: Սրա համար Ոստիկանությունը պետք է բացատրություններ ներկայացնի: Փաստորեն, ՀՀ Ոստիկանությունն իր իսկ աշխատակցի մահվան հանգամանքները կեղծում է, ինչը պատասխանատվության կանչելու համար բավարար հիմք է: ԻՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԹԱՔՑՆԵԼԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԿԻՑ ՆՈՒՅՆ ԱՅԴ ԹԱՔՑՆՈՂԻՆ: Իրավաբաններ, արձագանքեք, խնդրեմ, ի՞նչ տարբերակներ կան այս գործն ընացք տալու համար: Սարգիս Աբրահամյանի գրառումը
