ԻՊ-ը ստանձնել է Իրաքի նավթահանքի հարձակման պատասխանատվությունը
Իրաքի Կիրկուկ քաղաքի մոտակայքում գտնվող նավթահանքում պայթյուն իրականացրած զինված անձինք, հավանաբար, մահապարտի գոտիներ էին կրում: Ինչպես հայտնում է CNN-ը` նրանց գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը դեռ պարզ չէ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան 4 աշխատակցի են կրակել: «Իսլամական պետություն» խմբավորմանը առնչվող «Արմաք» լրատվական գործակալությունը հայտարարություն է հրապարակել, որով իսլամական ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
