ՊՊԾ գնդում գտնվող վերջին երկու բժիշկները դուրս են եկել գնդի տարածքից. Անահիտ Հայթայան
14:06 ՊՊԾ գնդում գտնվող վերջին երկու բժիշկները՝ Մալինա Մարգարյանն ու Նորայր Թեւանյանը, դուրս են եկել գնդի տարածքից: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը: «Նոր խմբերն ամբողջ տարախքում հերթապահում են, այնպես չէ, որ տարածքը մնացել է առանց բժշկի, մենք ուղղակի չենք լինելու ներսում, որ նման երեւույթներ չկրկնվեն, բայց մոտակա տարածքում, ինչպես նաեւ չեզոք գոտում մեր մեքենան կա»,- այս մասին էլ armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հարցին, թե հնարավոր է հերթափոխ լինի ՊՊԾ գնդի տարածքում: Ճշտող հարցին, եթե ՊՊԾ տարածքում բուժանձնակազմի կարիք լինի, խումբը ներս կմտնի՞ տարածք, օրինակ՝ վիրավորներ լինեն, Ստեփանյանը պատասխանեց, որ նման դեպքում բուժանձնակազմը օգնություն կցուցաբերի: Իսկ հարցին, թե ի՞նչ են պատմել արդեն ՊՊԾ գնդի տարածքից դուրս գտնվող բժիշկները, արդյոք դժգոհություն ունեն, թե չէ, Ստեփանյանը պատասխանեց, որ վերջիններիս դժգոհությունը միայն իրենց անազատության մեջ գտնվելու հետ էր կապվում:
