Եթե 17 տարեկան երեխայի աչքն են հանում, ուրմեն դու երբեք կաթողիկոս չես եղել. Թամարա Հովհաննիսյան
21:40 Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը կոչով դիմեց Գարեգին Բ-ին: «Եթե դու էդքան սիրում ես թանկ ժամացույցներ և թանկ մատուցողուհիներ, իմացի, դու էս ժողովրդի ոչ մի բանը չես քո բոլոր ծառայողների հետ միասին, որոնք բենթլիներ են քշում»,- հայտարարեց դերասանուհին: «Եթե դու քո սքեմ հագած ավազակներով կանգնած չես ոստիկանության և մարդկանց միջև, ուրեմն դու մեր ոչ մի բանն ես: Էդպիսի կաթողիկոս հայ ժողովուրդը չի ունեցել, չունի և չի էլ ունենալու: Եթե 17 տարեկան երեխայի աչքն են հանում, ուրմեն դու երբեք կաթողիկոս չես եղել: Դու մեր վառած մոմերի հաշվին հարստացած մուրացկան ես»,- հայտարարեց նա: Հայ ժողովուրդ, ես քո ցավը տանեմ, երբեք չի կարելի քեզ ծնկի բերել»,- իր խոսքում նշեց վերջինս:
