Դա խմբի պահանջ չէ, այլ ազգի պահանջ է

Հուլիսի 17-ից Հայաստանում «Սասնա ծռերի» կողմից ստեղծված իրավիճակը կարող է խաղաղ հանգուցալուծում ստանալ միայն փոխզիջումների միջոցով։ Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Պետք է խաղաղություն պաշտպանել ու փոխզիջումների գնալ, բնական է, որ պատահական մարդիկ այդ քայլին չեն գնում»,- նկատեց Վարդան Ղուկասյանը։ «Սասնա ծռերը» Ղուկասյանի գնահատմամբ ոչ «ահաբեկիչներ» են, եւ ոչ էլ «տեռորիստներ».«Նրանք հայ ժողովրդի ներկայացուցիչներ են, իսկ այսօր ամբողջ ազգն է ոտքի կանգնած, սա բոլորն են տեսնում, զգում,կարիք չկա ուրիշ աչքերով նայել ու այդ ամենը չտեսնել»։ Հանրապետականի կարծիքով պետք է փորձել-հասկանալ կատարվածի դրդապատճառները.«Քննարկել ու հասկանալ, թե ինչի՞ համար այդ տղաները գնացին նման քայլի, ինչի՞ համար է, որ ամբողջ ազգը ոտքի է կանգնում, ուրեմն մի բան կա չէ՞, որ ոտքի է կանգնում, հետեւաբար ամեն ինչ պետք է անել փոխզիջումների հասնելու համար»- ընդգծեց Վարդան Ղուկասյանը շարունակելով.«Թե չէ ավտոմատներով ինչ որ բան ճնշել, սպանելը սխալ է»։ Մեր դիտարկմանը, որ խումբը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, Ղուկասյանն այսպես արձագանքեց.«Նրանք խումբ չեն, դա ժողովդրի ծոցից ելած մարդիկ են եւ ամբողջ ժողովուրդն էսօր կանգնել ու պաշտպանում է տղաներին։ Դա խմբի պահանջ չէ, այլ ազգի պահանջ է։ Պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, ինչու է ազգը, մեր ու մանուկ փողոց դուրս գալիս։ Հազար ու մի հարց կա, չեմ ուզում մանրամասնել»։ Ճշտեցինք, փաստորեն, ինքը կիսում է տեսակետը, որ կուտակած խնդիրներն են հանգեցրել նման իրավիճակի.«Միանշանակ»,-պատասխանեց Ղուլասյանը.«Այս կառավարությունը, նախորդները պետք է ժողովրդական որոշումներ կայացնեն, պետք է մտածեն, թե ժողովրդին ինչն է հուզում, ինչի է ժողովուրդն այս վիճակին, ինչի՞ է արտագաղթն այս չափերի հասել, պետք է արժանի մարդկանց գնահատել, անբարոներին չսարքել արժանի, արժանիներին՝ անբարո,թողնեն ժողովուրդն իրոք ընտրություն անի,չսարքեն, ոչ թե ով ինձ մոտիկ է նա պետք է լինի, կամ մոտիկ է պետք է անպայման պոռնիկ լինի, անբարո, երբ որ դրանք կատարվի, գիտեմ, որ շատ բան կփոխվի։ Ես ցավում եմ, որ այս վիճակն է»,- ասաց Վարդան Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ արդեն 13-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը գրավել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am