Բարդ փուլ Սերժ Սարգսյանի համար

Իրանը եռապատկելու է Հայաստանին մատակարարող գազի ծավալները, ինչպես նաև Հայաստանի տարածքով գազ է առաքվելու Վրաստան: Այդպիսով Հայաստանը հնարավորություն ունի դառնալ գազի տարանցման երկիր: ISNA գործակալության փոխանցմամբ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար-Զանգանեն ասել է, որ պաշտոնական Թեհրանը պլանավորում է ավելացնել Հայաստան առաքվող գազի ծավալները՝ օրական 1 միլիոն խորանարդ մետրից հասցնելով 3 միլիոն խորանարդ մետրի: «Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի կարգադրությունից և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքից հետո, Իրանը համաձայնել է ավելացնել գազի առաքումը Հայաստան՝ մեկ միլիոն խորանարդ մետրից հասցնելով երեք միլիոն խորանարդ մետրի»,- ասել է Զանգանեն Թեհրանում Հայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանի հետ բանակցություններից հետո: Իրանի նավթի նախարարն ասել է, որ Հայաստանը Իրանին խնդրել է ավելացնել գազի առաքման ծավալները ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Նա նշել է, որ Իրանը կսկսի ավելացնել գազի առաքումը Հայաստան 2018 թվականի վերջերին: Նշելով, որ հարևան երկրների հետ էներգետիկ ոլորտում համագործակցության ակտիվացումը Իրանի համար առաջնահերթություն է, Իրանի նավթի նախարարը ասել է, որ Հայաստանը մեծ շուկա չէ, բայց կարող է կարևոր ճանապարհներ բացել իրանական գազը այլ երկրներ առաքելու համար: Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարն ասել է, որ Վրաստանի հետ պիլոտային համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի տարածքով Վրաստանին փոքրածավալ գազ մատակարարելու համար: Ըստ IRNA պետական գործակալության՝ Զանգանեն հույս է հայտնել, որ Վրաստանին գազ առաքելու ծրագիրը հնարավոր կլինի իրագործել այս տարվա ընթացքում: Իրանի նավթի նախարարը նշել է, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը ամենակարևորը եղել է Վրաստան գազ առաքելու հարցը: Զանգանեն նաև ասել է, որ Յոլյանի հետ հանդիպմանը քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ նոր ընկերություն հիմնել, որը կզբաղվի երկու երկրների միջև գազային ծրագրերով ու համաձայնագրերով, ինչպես նաև հայաստանյան այդ նոր ընկերությունը պատասխանատու կլինի դեպի Վրաստան էներգակիրների տարանցման հարցում: Իրանցի նախարարը նշել է, որ այս կազմակերպության միջոցով կկատարվեն առաջիկայում գազի ուղղակի վաճառքների պայմանագրերը և գազի հնարավոր տարանցումը այլ տարածաշրջաններ: Հայաստան-Իրան հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու մասին սկսվեց խոսվել անմիջապես այն բանից հետո, Իրանի նկատմամբ չեղարկվեցին միջազգային պատժամիջոցները: Դրական է արձանագրել, որ հայ-իրանական հարաբերություններում հնարավորություն է ձեռքբերվում որոշակի պայմանավորվածությունների գալ, և նշմարվում են կոնկրետ ծրագրեր: Սակայն սա բավարար չէ:  Չի կարելի մոռանալ, որ Իրանի հետ լուրջ պայմանավորվածությունների են հասնում թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը, և այս առումով, ռուսական ու ադրբեջանական շահերը կարող են հանդես գալ ընդդեմ հայկականի: Այս առումով, Սերժ Սարգսյանը մտորելու լուրջ առիթներ ունի: Հարևան երկրները լրջորեն նախագծերի հիմքեր են գցում, լուրջ բանակցություններ են վարում:  Առաջիկա օրերին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է Բաքվում կայանալիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին նշել է. «Սովորաբար, երբ մենք ունենք տարածաշրջանային կամ եռակողմ հանդիպումներ և հաշվի առնելով մեր երկրների միջև հրաշալի հարաբերությունները, նախագահները հանդիպում են միմյանց։ Այդպիսով նրանք կհանդիպեն նաև այս անգամ»։ Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը հայտնել էր, որ Պուտինի ու Ռուհանիի հանդիպումը Բաքվում կարող է տեղի ունենալ օգոստոսի 8-ին։ Վաեզիի խոսքով՝ դա լավ հնարավորություն է՝ երկու առաջնորդների ու երեք երկրների համար՝ քննարկելու համար շատ կարևոր տարածաշրջանային քաղաքական հարցեր։ Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության փոխնախարար Ասղար Ֆահրեյի Քաշանը և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջաբիդ Ղուրբանովը Բաքվում քննարկել են «Հյուսիս-հարավ» նախագծի իրագործման հարցը: Նրանք քննարկել են այդ նախագծի շրջանակներում Ադրբեջանի կողմից Իրանի տարածքում գտնվող Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը ֆինանսավորելու հարցը, սա հայտնել է ադրբեջանական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը: Հանդիպմանը Ղուրբանովն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործումը կարևոր դեր կխաղա նախագծի մասնակից երկրների տարանցիկ պոտենցիալի բարձրացման հարցում և կծառայի Իրանի ու Ադրբեջանի միջև կապերի ընդլայնմանը: Քաշանն իր հերթին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» նախագիծը հատուկ ազդակ կհաղորդի Իրանի ու Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի կունենա Բաքվում, լավ հարթակ կդառնա էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացման խթանման համար, ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հրապարակած հոդվածում: Նրա խոսքով` Ադրբեջանը վերածվում է էներգետիկ համագործակցության կենտրոնի: «Նոր աշխարհակարգի ձևավորման բարդ շրջանում Ադրբեջանը դարձյալ կլինի համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ ընդունելով եռակողմ ձևաչափով նման կարևոր հանդիպում»,- ասվում է հոդվածում: Նրա խոսքով` հանդիպման անցկացումը տարածաշրջանում կխթանի նոր գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: «Օգոստոսյան հանդիպումը կարող է հարթակ դառնալ, որը կխթանի էներգետիկ համագործակցության զարգացմանը` շնորհիվ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոորդինացման, որոնք տարածաշրջանում վարում են անկախ էներգետիկ քաղաքականություն»,- ասված է հոդվածում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am