Պայթյուն Պակիստանում
Պակիստանի հարավում Լարկանա շրջանում հսկիչ անցակետերից մեկի վրա զինյալների հարձակման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 14-ն էլ վիրավորվել, հայտնում է «Սինհուան»: Լարկանա շրջանում անհայտ զինյալները հարձակվել են հսկիչ անցակետի վրա՝ օգտագործելով հեռահար կառավարվող պայթուցիկ սարք, որից հետո փախուստի են դիմել: Ոստիկանների խոսքով պայթուցիկը հեծանվի վրա է եղել տեղադրված, որը կայանած էր հսկիչ անցակետի կողքին:
