Ում օգտին է լինելու հանգուցալուծումը

Հայաստանում ստեղծված իրավիճակը հասել է եզրագծին եւ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կողմերից մեկը շահած դուրս կգա երկարատեւ ու նյարդային պայքարից հետո:Ներկա պահին, ցավալիորեն, հավասարակռությունը թեքվում է դեպի իշխանություն, որը սառնասրտորեն սպասում է դեքերի զարգացումներին, որդեգրել է վերջին տասը տարիների ավանդակա մոտեցումը՝ մաշեցնել ամենապրկված իրավիճակը, լիցքաթափլ այն ինքն իրենով, հիասթափեցնել հասարակությանը՝ այդ կերպ լուծելով ընդվզող լիդերների հարցերը: Բայց այդուհանդերձ պետք է հասկանալ՝ եթե այս անգամ էլ հնարավոր լինի ճնշել ընդվզումը, միեւնույն է, շատ շուտով հաջորդ օջախն է բռնկվլու, որովհետեւ իշխանությունը դասեր չի քաղում ու չի գնում ռացիոնալ փոփոխությունների: Մյուս կողմից՝ ժողովրդի աննախադեպ ընդվզումն ու բարձացրած ալքը իր նպատակին չի հասնում: Ոչ ոք թերեւս չէր սպասում ժողովրդի այսպիսի լայնածավալ ընդվզմանը։ Բոլորին ու նախեւառաջ իշխանություններին թվում է, թե երբ ժողովուրդը լուռ է, հաշտված է իր վիճակի հետ, իսկ ով հաշտված չէ, խոհեմաբար հավաքում է իրերն ու հեռանում երկրից։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը միշտ էլ ոտքի է կանգնել թե երկիրը պաշտպանելու, թե իր իշխանությունը հաստատելու համար, թեև նրանց դեմ ամենադաժան զենքերն են գործի դրվել և այդ պայքարի ընթացքում ժողովուրդը բազմաթիվ անմեղ զոհեր է տվել։ Ժողովուրդը ոտքի կանգնեց 88-ին, թեև աչքի առաջ իրական պատերազմն էր, որի ժամանակ, բոլորս էլ գիտենք, զոհերն անխուսափելի էին, ժողովուրդը քաջ գիտակցում էր դա, և անգամ մահապարտների գունդ ձևավորվեց։ Ժողովուրդը ոտքի կանգնեց այնուհետև, պատերազմից հետո, երբ սկսվեցին ոտնահարվել իր իրավունքները, ոտքի կանգնեց ամեն անգամ, երբ նրա առջև օրինական ճանապարհով պայքարի հնարավորություն ստեղծվեց, ու ամեն անգամ ենթարկվեց բռնությունների ու նաև։ Մինչեւ անգամ 2008 թ. ոճիրից ու հետապնդումներից հետո, երբ թվում է թե կոտրվեց ժողովրդի ոգին, բոլորը, կարծես թե, խաչ քաշեցին այդ ոգու վրա, և նրա տեղը դրեցին վախի սինդրոմը։ Կարճ ասած՝ բոլոր պատասխանատու պահերին ժողոուրդը ցույց է տվել իր ոգին եւ իշխանություններին այլընտրանք գտել, անգամ եթե այդ այլընտրանքը բոլորովին հեռու է իր իդեալներից: Եւ հիմա սպասելի էր, որ ժողովուրդն իր աջակցություններ հայտնելու անգամ զինված խմբին, որոնց նկատմամբ կարծիքները հիմնականում դատապարտող են թեկուզ եւ նույն ընդդիմության ճամբարից հնչող: Բայց կա մի մեծ բայց, որ Խորենացիում հավաքվածները կարծես չեն պատկերացնում, թե իրականում ինչի համար են այս անգամ փողոց դուրս եկել: Խորենացու առիթը Սասնա ծռերի հուլիսի 17-ի գործողությունն էր, բայց այդպես էլ հստակ չեղավ, տասը օրերի ընթացքում՝ Խորենացի փողոցը ներկայացնում է այդ գործողությանը միանալու հա՞յտ, թե ոչ: Տասը օր շարունակ չտրվեց այդ առանցքային հարցի պատասխանը: Հայտարարվեց, որ Խորենացիում հավաքվելը Սասնա ծռերին իշխանության գրոհից պաշտպանելու լավագույն գրավականն է: Մինչդեռ տասը օր շարունակ այդպես էլ հարց չհնչեց՝ իսկ գրոհ լինելու՞ է: Դրա փոխարեն, Խորենացին վերածվեց հերթական ճառասանության հարթակի,որտեղ չպարպված կրեթրը դատարկեցին խայտաբղետ գործիչները, մինչեւ անգամ ժամկետանց:Դրա փոխարեն մինչդեռ կարելի է հստակ պահանջներ առաջ քաշել ու օգտագործել կրիտիկական զանգվածի ճնշումը: Օրինակ հարկավոր է այս պահին հետին պլան մղոլ խմբի հռչակած գլխավոր պահանջը, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու դնել խմբի անվտանգությունն ապահովելու ու մեղմ պատասխանատվության խնդիրը: Ոորովհետեւ հակառակ իշխանականների հավաստիացումների, թե խույս են տալու այունահեղությունից, ոստիկանությունը պատեհ պահին զերծ չի մնացել արյուն հղելուց…Սա, այդուանդերձ, չի նշանակում, որ ընդվզող հասարակությունն այս անգամ էլ է դատապարտված ձախողման, որովհետեւ ինչ որ պահի հնարավոր է հայտնվի մի լիդեր, որը ճիշտ քայլերով կկարողաա ձեւակերպել ռեալ պահանջներ ու կորզել զիջումներ: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am