Ալեք Ենիգոմշյանը կալանավորվեց
19:15 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ կբողոքարկի դատարանի որոշումը: Փաստաբանն ասաց նաև, որ այսօր Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս մեղադրանքը չի ընդունում: ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն` ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 2016թ. հուլիսի 17¬ին զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27¬-ին` ժամը 19.50¬ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30¬ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): Նա կասկածվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38¬-219¬րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
