Ներկայացնել հիմնավոր տեղեկատվություն. Ոստիկանություն՝ լրատվամիջոցներին
Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա: Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Վստահեցնում ենք, որ բոլոր դեպքերով կկատարվի մանրակրկիտ քննություն և համարժեք իրավական գնահատական կտրվի: Քանի որ այս օրերին լրատվամիջոցները քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմով լուսաբանում են մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի տեխնիկայի վնասվելու պատճառով նրանց աշխատանքը չխաթարվի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության էլեկտրոնային փոստի հասցեներով՝ [email protected],[email protected], ներկայացնել վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
