«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պայմանները չեն բարելավել».փաստաբան
Hayeli.am հետ զրույցում փաստաբան Արա Պապիկյանը հայտնեց,որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյան,ով ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում,շարունակում է գտնվել սանիտարահիգենիկ ոչ պատշաճ պայմաններում:Նրա պայմանները չեն բարելավել: Փաստաբանը նշեց,որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը գտնվում է համեմատաբար ավելի լավ պայմաններում,ի տարբերություն Հովհաննես Հարությունյանի: Հիշեցնենք՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը եղել է հիվանդասենյակում, որտեղ մոծակներ և խավարասեր կան, սենյակի անկյուններում՝ աղբ և ավելորդ իրեր են թափված, որոնք հավաքվել են փաստաբանի զգուշացումից հետո։ Հովհաննեսը Սարգսյանին պատմել է, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա։
