«Ով եղբորս աչքը հանել է, չի մարսելու». աչքը կորցրած տղայի քույրը մանրամասներ է պատմում.տեսանյութ
«Սայադը ցուցարար չի եղել, ընդամենը հորեղբոր տուն գնալիս է եղել, որը ժամանակավոր Մոսկվայից է եկել ու Սարի թաղում բարեկամի տանն էր մնում: Քանի որ երթուղայինների համար ճանապարհ չի եղել, փակել են, որոշել է այդ ճանապարհը ոտքով անցնել՝ առանց իմանալու, որ այդ մասում ցույց կլինի: Չի հասցրել անցնել, որովհետև այդ պայթյուններն են սկսվել: Արդյունքում աչքն է վնասվել ու հեռացրել են: Բժիշկներն ասացին՝ տեսողության մասին խոսք լինել չի կարող, բայց նշեցին, որ պրոթեզավորման համար քայլեր կձեռնարկեն և աչքը ամբողջ մկաններով կփորձեն վերականգնել: Աչքն ամբողջությամբ հեռացված է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սայադ Հարությունյանի քույրը՝ Սվետլանա Հարությունյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
