15: 19 Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը մերժել է մի խումբ լրագրողների խնդրանքը՝ այցելել Դատապարտյալների հիվանդանոց: Երեկ լրագրողները նամակ էին ուղղել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին և խնդրել ապահովել իրենց մուտքը Դատապարտյալների հիվանդանոց՝ ծանոթանալու ու լուսաբանելու «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պահման պայմանները:Հիշեցնենք, որ Պավել ու Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ Դատապարտյալների հիվանդանոցում անմարդկային պայմաններ են, և իր պաշտպանյալ Արամ Մանուկյանը խոշտանգման է ենթարկվում:Ի պատասխան ՔԿՎ հանրային կապերի բաժնից ստացվել է գրություն, որում նշվում է, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:«Հավելենք նաև, որ վերոգրյալ իրավական սահմանափակումները, օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, ինչպես նաև` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին»,- նշվում է պատասխանում:
Միաժամանակ ՔԿՀ-ից հայտնում են, որ Դատապարտյալների հիվանդանոցում Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը ստանում են պատշաճ բժշկական օգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և հիվանդ դատապարտյալների ու կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված ու սահմանված սննդով:Նշվում է նաև, որ նրանց հիվանդասենյակների սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են, ինչի մասին հանրությունը տեղեկացվել է թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և թե քրեակատարողական ծառայության կողմից:Ի դեպ, լրագրողները նույն նամակով դիմել էին նաև օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել իր ներկայությունը լրագրողների խմբի այցելությանը Դատապարտյալների հիվանդանոց: Արման Թաթոյանը դեռ չի պատասխանել:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը