«Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ»

Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստորեն դատապարտում է հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» թաղամասում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված խայտառակ բռնությունների և առանց որևէ իրավական հիմքի օգտագործված հատուկ միջոցների դեպքերը: Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են հրդեհներ: Հիվանդանոցներ է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով և այրվածքներով շուրջ 60 տուժած քաղաքացի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ: Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացվել են թիրախային և նպատակային բռնություններ, որի արդյունքում լրագրողներին հասցվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, կոտրվել տեսախցիկները խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը։ Տասնյակ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային բռնությունների քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել: Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է և այն պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, սակայն անցած տասը օրերի ընթացքում այն դարձել է ոստիկանության աշխատելաոճի անբաժանելի մասը: Մինչդեռ ՀՀ օրենսդրության պահանջներն այլ են։ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ 1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է, ինչպես նաև ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին: Կուսակցությունը գտնում է, որ ոստիկանության կողմից փորձ չի արվել այլ միջոցներով կատարել իր պարտականությունները և առանց նախազգուշացման չդիմել բացառիկ միջոցի, այն է՝ հատուկ միջոցների կիրառմանը խիտ բնակեցված թաղամասում: Տվյալ պարագայում, ոստիկանությունը որևէ կերպ փորձ չի արել նվազագույնի հասցնել հատուկ միջոցների կիրառման արդյունքում քաղաքացիներին և հարակից տներին և այլոց գույքին պատճառվող վնասը, ինչը դրսևորվում է նրանով, որ խիտ բնակեցված տարածքում կիրառվել են լուսաձայնային նռնակներ, ծխանռնակներ և այլ հատուկ միջոցներ: Ավելին, պատճառվող վնասի նվազեցման նպատակով, ինչպես դա օրենքն է պահանջում, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը չի ցուցաբերվել և հիվանդանոցից վնասվածքներ ստացած Դավիթ Սանասարյանը, առողջական վատ վիճակով բռնությամբ բերման է ենթարկվել, իսկ տուժածների մերձավոր ազգականները այլ աղբյուրներից են տեղեկացել է (այնինչ օրենքի պահանջն է, որ ոստիկանության զորքերը գրավոր տեղեկացնեն) իրենց հարազատների հիվանդանոցում գտնվելու, մարմնական վնասվածք ստացած լինելու և առողջական վիճակի մասին: Վերջին տասը օրերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները, ակնհայտ անհիմն բերման ենթարկելու, քրեական գործեր հարուցելու նախադեպերը որևէ կերպ չեն նպաստում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը և ավելի են անկանխատեսելի դարձնում հետագա զարգացումները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնպահ մնալ նոր բռնություններ ծնող և հրահրող գործողություններից և անհապաղ անցկացնել տեղի ունեցած դեպքերի մանրամասն և թափանցիկ քննություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն տեղի ունեցած իրավախախտումները, իսկ դրանք կատարողները անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից հանձնվեն ՀՀ արդարադատությանը։ Լուսավոր Հայաստան կուսակցության խորհուրդ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am