Ա1+-ի լրագրողին ոստիկանները վիրավոր վիճակում հանել են մեքենայից ու մահակներով ծեծել
08:05 Սարի թաղում վիրավորված լրագրողներից Ռոբերտ Անանյանը, ով Ա1+-ի աշխատակիցն է , նա ուղիղ եթերն էր ապահովում, երբ ոստիկանների նետած պայթուցիկներից վնասվածքներ է ստացել։ Ռոբերտը մեզ փոխանցեց, որ վնասվել են երկու ոտքերն ու աջ ձեռքը։ «Դրանից հետո մենք էլի շարունակում էինք աշխատել, քաղաքացիները մեզ օգնություն էին ցույց տալիս, մի մեքենա կանգնեց, առաջարկեց տեղափոխել մեզ հիվանդանոց, բայց ոստիկաններն եկան մեզ մեքենանից հանեցին ու վիրավոր վիճակում մեզ սկսեցին մահակներով խփել, թույլ չտվեցին էլ առաջ գնանք»,-ասաց նա՝ նշելով, որ մեքենայի վարորդին էլ բերման են ենթարկել։ Այժմ նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, նրա հետ նույն հիվանդանոցում վիրավոր վիճակում են նաև 1in.am-ի երկու աշխատակիցներ՝ լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Ռոբերտն ասաց, որ դեռ պարզ չէ՝ իր վնասվածքներն ինչ աստիճանի բարդության են, առայժմ դեռ վիրակապել են, և ցավեր ունի։ Նյութի աղբյուրը ` hraparak.am
