Վիրավորների մեծը մասը սբ. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում են
00:34 Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած «Սասնա ծռերին» սատարող ցույցը ոստիկանության կողմից ցրելու արդյունքում, ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի, նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած: Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին: Նշենք, որ Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ ծեծի են ենթարկվել ու վիրավորվել մի շարք լրագրողներ, քաղաքացիներ, ինչպես նաև ոստիկաններ: Գրանցվել է նաև հրդեհի դեպք:
