«Էրեբունի» ԲԿ-ն հսկող ոստիկանների ուղղությամբ լազերային լույս են գցում
22:10 Արդեն եկու ժամ է ինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց հավաքված լրագրողները սպասում են հիվանդանոցի բժիշկներին, որպեսզի տեղեկություններ ստանան «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Լամբարյանի եւ Արթուր Մելքոնյանի առողջական վիճակից, որոնք այսօր կեսօրից հետո հրազենային վիրավորմամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Տեղեկացրել էինք, որ հիվանդանոցի մուտքերը հսկում են դիմակավորված ոստիկանները, որոնց ուղղությամբ քիչ առաջ լազերային լուսավորություն գցվեց: Armtimes.com-ի թղթակիցը ֆիքսել է, որ հիվանդանոցի դիմացի փողոցից է լուսավորությունը գցվում ոստիկանների վրա, որոնք տեսնելով դա շտապեցին լույս արձակողի ուղղությամբ: Մի քանի րոպե անց երկու դիմակավորված ոստիկան հայտնվեցի Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկի բակում, որեղ բնակիչները տեսնելով դիմակավորված եւ զինված ոստիկաններին ահաբեկվեցին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
