Թեժ բանավեճ. Պարոն Ադիբեկյանի ներկայացումը չստացվեց, հակասություններ տեսա. Հ.Խառատյան.տեսանյութ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր»-ի խմբի անդամների՝ բժիշկներին պատանդ վերցնելը խոսում է նրա մասին, որ նրանք ոչ միայն տհաս են, այլև բարոյազուրկ, իսկ ոստիկանության գործողություններն ավետարանական սկզբունքով են գործում՝ ակն ընդ ական: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցիոլոգի դիտարկումները լսելիս չդիմացավ և հակադարձ պատասխանը հնչեցրեց: «5 րոպեում պարոն Ադիբեկյանի ներկայացշման մեջ տասնյակ հակասություններ տեսա, մասնավորապես՝ ակն ընդ ական փիլիսոփայությունը, որն աստվածաշնչային և բարոյախրատական է՝ կշեռքի նժարին դնել, իր իսկ ասած՝ իրավականի հետ: Եթե ապստամբների գործողությունների նկատմամբ տալիս են իրավական պատասխան, դա չպետք է բարոյախրատական լինի: Հիմա պարոն Ադիբեկյանը կարծում է, որ կարող է բարոյախրատական լինել, ընդ որում՝ բարոյախրատական՝ ոչ թե՝ բարոյական արժեքի, այլ՝ շատ ագրեսիվ գործողությունների տեսքով: Հակասություն կա նաև նրանում, որ պարոն Ադիբեկյանն ասում է՝ կարող է մի բռի ոստիկան լինել. ոստիկանը բռի կլինի թե ինչ կլինի, նա հրաման է կատարում»,-նշեց ազգագրագետը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
