«Ալֆայի» տղաների համար խնդրի լուծումը րոպեների հարց է». Ա.Ադիբեկյան.տեսանյութում
«Բժիշկներին պատանդ վերցնելը խոսում է նրա մասին, որ նրանք ոչ միայն տհաս, այլև բարոյազուրկ են: Ոստիկանության գործողություններն ավետարանական սկզբունքով են գործում՝ ակն ընդ ական: Այսինքն՝ դրանք սիմետրիկ քայլեր են, այլ ոչ թե՝ բարոյազուրկ մարդկանց նկատմամբ վերաբերվել բարոյապես, կերակուր տանել, և այլն: Ես չէի ցանկանա նման մարդկանց միջոցով նոր իրավակարգ ստեղծել, ես չէի ուզենա, որ նման մարդիկ գան իշխանության»,-այս մասին Հայելի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Մեր հարցին՝ գո՞հ եք ներկայիս իշխանություններից, սոցիոլոգը պատասխանեց. «Այնքանով, որ նրանց հնարավորությունները տասնապատիկ ավելի են, բայց նրանք դրան չեն գնում: Մենակ մի հատ «Ալֆա» ջոկատը, եթե մեկ բրիգադով ուղղաթիռով իջնի, իրենք այնտեղ պրոբլեմ չունեն: Ուղղակի իշխանությունները չեն ուզում ցույց տալ, որ կիջնեն նրանց տրամաբանությանը: Եթե իշխանությունները փողոց հանեն իրենց կողմնակիցներին, փողոցներում տեղ չի լինի»: Ավելի մանրամասն՝ տեսանյոււթում
