«Սա ահաբեկչություն է.Իշխանություններն իրավունք ունեն կատարելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու համար».Գ.Իսագուլյան.տեսանյութ
«Հիմա, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց մոտ կանչած բուժանձնակազմին պատանդ են վերցրել, ես ասում եմ հետևյալը, որ ներսում գտնվող տղաներն ահաբեկիչներ և տեռորիստներ են, և դրանից հետո պետությունը, իշխանությունները, ուժային կառույցներն իրավունք ունեն կատարելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Ըստ Իսագուլյանի՝ բուժանձնակազմին իրենց մոտ վերցնելու պահից սկսած՝ տեղի է ունենում ահաբեկչություն: «Եթե այդ տղաները, որ իրենց ապստամբ էին անվանում, հիմա պետք է թաքնվեն բուժքրոջ և բուժաշխատողների հետևում, ես չգիտեմ՝ այլ ինչ որակում տալ այդ տղաներին: Ու դրսում գտնվող բոլոր նրանք, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ու իրենք էլ են համարվում ահաբեկիչներ»,- նշեց Իսագուլյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
