«Սնունդ չտալով, տղաներին հյուծելով կգրոհեն. զոհեր կլինեն».Հրանուշ Խառատյան.տեսանյութ
«Խնդրի լուծման համար կան բանական և կանխատեսելի լուծումներ: Բանականն այն կլիներ, եթե իշխանությունները հենց Ժիրայր Սէֆիլյանի հետ սկսեին բանակցել ու լուծումների տարբերակները նրա հետ քննարկել: Բայց սա իսպառ մերժվում է իշխանությունների կողմից: Ես անձամբ մի տասը տարբերակ հանրայնացրել եմ՝միջանկյալ լուծումներով տեսնում եմ, օրինակ, քաղբանտարկյալների ազատումը: Բայց քանի որ այդպիսի պատրաստակամություն չկա, իմ կանխատեսած լուծումն արյունոտ լուծումն է: Ես կարծում եմ՝լուծում կգտնվի՝ կա՛մ ոչնչացնելու, կա՛մ խեղելու: Գնդի տարածքում գտնվող մարդկանց հյուծելու այս գործընթացը տեսնելով՝ կարծում եմ՝ դժվար չի լինելու հենց գրոհով վերցնել այդ տարածքը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:Վերջինս նկատեց,որ կատեգորիկ պահանջ կա՝ զենքը վայր դրեք և հանձնվեք:Պետք է իշխանություններին հորդորել, որ գուցե ինչ-որ խնդիրների շուրջ հնարավո՞ր լինի համաձայնության գալ, ու մեր հասարակությունը խուսափի այն հնարավոր ծանր հետևանքներից, քանի որ տղաներին սնունդ չտալով,հյուծելով նրանք կգրոհեն և զոհեր կլինեն: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
