Շուշանիկ Բախշյանի մոտ ախտորոշվել է խոզի գրիպ
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ծննդկանի մահվան պատճառ դարձած պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարզվում է ի վիճակի չէ մասնակցելու քննչական գործողություններին: Մանկաբարձ-գինեկելոգը, ով երեկ ձերբակալվել էր, սակայն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց արգելանքից, հենց դատարանում հանկարծակի պարզել էր որ առողջական խնդիրներ ունի և շտապօգնության ավտոմեքենայով դատարանից տեղափոխել՝ հիվանդանոց: Իսկ հիվանդանոցում էլ պարզվել է, որ բժշկուհուն խոզի գրիպը ևս չի խնայել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը, բարձր ջերմություն ինչից էլ եզրակացրել են, որ շփումն արտաքին աշխարհի հետ նպատակահարմար չէ և պետք է մեկուսացված մնա հասարակությունից: Այլ խոսքով` քննիչն այս պահին չի կարող նրա հետ որևէ քննչական գործողություն իրականացնել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
