ՊՊԾ գնդում զինված խմբի դեմ գործում են ռուս դիպուկահարներ. Արմեն Մարտիրոսյան
20:31 Ազատության հրապարակում այսօր հանրահավաք է նախատեսված՝ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Արմեն Մարտիրոսյանը, բացելով հանրահավաքը, կոչ արեց տներում չնստել եւ ապահովել մասնակցություն: Նա ասել է, որ ըստ տեղեկությունների՝ ՊՊԾ գնդում զինված խմբի դեմ գործում են ռուս դիպուկահարներ: Նա ասել է, որ իշխանությունը ոչ թե գրոհում է խմբի դեմ, այլ ցանկանում է հյուծել, վիրավորելով ու շարքից հանելով անդամներին: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք անցնում են կոնկրետ գործողությունների՝ անհնազանդության ակցիաների, որոնց թվում են երթերը, պիկետները, փողոցներ փակելը եւ այլն: Այսօր խոստացվել են կոնկրետ գործողություններ, այդ թվում երթ դեպի Խորենացի փողոց:
