ՊՊԾ գնդի տարածքի գրավման և Ղարաբաղի խնդրի կապը
Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի գրավման հետ կապված միջադեպը ցույց է տալիս, թե Ղարաբաղի հարցում մանևրելու որքան փոքր հնարավորություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն արդեն իսկ Ռուսաստանի և Արևմուտքի կողմից ճնշման տակ է՝ Ադրբեջանի հետ տարածքային վեճի պատճառով, գրում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը՝ անդրադառնալով երևանյան իրադարձություններին: «Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զինված ուժով ոստիկանական շինության ապօրինի գրավումը չափազանց ագրեսիվ է համարում, և նոր պատանդների [շտապօգնության բուժանձնակազմի] պահումը, հավանաբար, բացասական ազդեցություն կունենա հասարակական կարծիքի վրա: Այդուհանդերձ, իշխանությունների գործողություններից հանրության դժգոհությունը աճում է: Եթե իշխանությունները չափազանց կոշտ միջոցներ գործադրեն դիմակայությունը հաղթահարելու համար, դա կարող է ավելի մեծ ու լայնամասշտաբ ցույցերի պատճառ դառնալ, իսկ թույլ արձագանքի դեպքում հանգուցալուծումը կարող է ձգձգվել և անկանխատեսելի հետևանքներ ունենալ», – փաստում է Stratfor-ը՝ հայաստանյան իրադարձություններին նվիրված հատուկ զեկույցում: Ուշագրավ է, որ թեև ամերիկյան վերլուծաբանները հիշատակում են զինված խմբի գործողությունների «այլ շարժառիթների» մասին, հիմնական շեշտը, այնուամենայնիվ, դրվում է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վերջին տարածքային կորուստների» վրա: Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում
