«Տանն ահռելի զինանոց ունեմ,որին կզիջի Սուրիկ Խաչատրյանի զինանոցը». Լևոն Բարսեղյան.տեսանյութ
«Ըստ երևույթին, իշխանությունը որոշեց նահանջել: Երևի ուզում էին՝ ինձ մեկուսացնել ինչ-որ ժամանակով: Երեկ տան խուզարկության որոշում են ունեցել, գնացել են մեր տուն,բայց պետք է նշեմ,որ ես սեփական տուն չունեմ, տղայիս տանն եմ ապրում, իմ ունեցածը 3 ավտոմեքենան է, ավելի շատ դրանց մեջ եմ ապրում, լավ կլիներ՝ մեքենաները խուզարկելու որոշումներ լիներ, դուռը փակ է եղել: Սա էլ իրենց կոպիտ սխալն է, որովհետև տանը ոչ թե՝ այս տեսակ, այլ՝ ահռելի զինանոց ունեմ, որին հաստատապես կզիջի Սուրիկ Խաչատրյանի զինանոցը: Իրենց գլխակեր օլիգարխների ունեցած զենքը ստից բան է՝ իմ ունեցած զինատեսակների համեմատ»,-այս մասին ասաց Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան,ով ժամեր առաջ էր ազատ արձակվել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
