«Սասնա ծռերը» պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը
17:43 «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Նա փոխանցեց, որ բժիշկները իրենց լավ են զգում, իրենց մասնագիտական պարտքն են կատարում:Հարցին՝ ինչո՞ւ թույլ չի տրվում, որ վիրավորները գնդից դուրս՝ հիվանդանացում բուժում ստանան, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ Պավլիկ Մանուկյանը հենց դա էլ փորձել է անել, սակայն հենց վիրավորին հանձնելիս նրա վրա կրակել են, և խախտվել է պայմանավորվածությունը. իրենք պատրաստ են այստեղ մնալ, բայց չհանձնվել ԱԱԾ-ին: Հարցին՝ ի՞նչ գործողություն են իրականացնելու այն բանից հետո, երբ Պավլիկ Մանուկյանը իրենց հետ չէ, Վարուժանը պատասխանեց, որ չեն հանձնվելու, շարունակելու են՝ մինչև հասնեն իրենց նպատակին:
