Պավել Մանուկյանը հրաժարվում է ցավազրկողներ ընդունել
16:49 Պավել Մանուկյանը հրաժարվում է ընդունել ցավազրկողներն ու սնունդը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինեսա Պետրոսյանը. «Գնդացրային վնասվածքներ է ստացել, իմ իմանալով պետք է դեռևս երեք վիրահատության էլ ենթարկվի: Նա հրաժարվում է սննդից և ցավազրկողներից, ասում է, որ անժամկետ հացադուլ է անում և ասել է, որ ժողովրդի համար պիտի նահատակվի»: Ինչպես ասաց՝ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած և ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում: «Պավել Մանուկյանն ասաց, որ ցանկանում է դատական նիստի մասնակցել, իսկ որդին հրաժարվեց, քանի որ ի վիճակի չէ եւ չի էլ ցանկանում դատարան գալ»,- նշեց նա:
