Արմենակ Կյուրեղյանն առաջարկեց իր միջնորդությունը
16:07 «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարությամբ հանդես եկավ: «Հայտարարությունս հրատապ է, քանի որ վերջին իրադարձությունները վերլուծելով հասկանում եմ, որ ինչ կատարվում է, վտանգավոր փուլ կարող է մտնել, ուստի խնդիրը քաղաքական հարթակ պետք է տեղափոխել, ամենակարեւորն է, որ բանակցային պրոցեսը սկսվի, այդ հարցում ես ինձ ամենաշահագրգիռ անձն եմ համարում»,- հայտնեց Կյուրեղյանը: Այնուհետև նշեց, որ որպես Կյուրեղյանի հայր, որպես քաղաքացի իրեն համարում է ամենաշահագրգիռ անձն այս հարցը խաղաղ, բանակցային հարթության վրա լուծելու համար։ «Ինչ կատարվում է Հայաստանում, կարող է մտնել վտանգավոր փուլ, որից հետ դառնալու հնարավորությունը շատ դժվար կլինի։ Դրա համար առաջարկում եմ իմ օժանադակությունը, օգնությունը։ Կարծում եմ՝ իմ անձն ընդունելի է և՛ «Սասնա ծռեր»-ի, և՛ քաղաքական պայքարի դուրս եկած ուժերի համար»,- հայտնեց Կյուրեղյանը
