«Պավել Մանուկյանի որդու վերքի վրա խավարասերներ են պտտվել». փաստաբան
15:50 Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու` Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ հուլիսի 27-ին է առաջադրվել մեղադրանք հայր եւ որդի մանուկյաններին: Նրանք հրաժարվեցին ծանոթանալ մեղադրանքի բովանդակությանը, չստորագրեցին որեւէ փաստաթղթի տակ: Ինեսա Պետրոսյանի խոսքով` որդու վիրահատությունից մի քանի ժամ հետո Արամ Մանուկյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որը մի մեկուսարան է: «Հետվիրահատական շրջանում Արամ Մանուկյանի կողքին որեւէ բուժաշխատող չի եղել, որ օգնի նրան: Անգամ խավարասերները ման են եկել Արամ Մանուկյանի վերքի վրա: Սա մարդու իրավունքների կոնվեննցիայի 3-րդ հոդվածի խախտում է»,- ասաց փաստաբանը: Փաստաբանի խոսքով` Արամ Մանուկյանը «Էրեբունի» ԲԿ-ի ի հիվանդ է, որը թույլ չպետք է տար, որ իր հիվանդին դուրս գրեին այդ վիճակում եւ տանեին դատապարտյալների հիվանդանոց:
